Միջազգային իրավունք
Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա
Այս փաստաթուղթը ստեղծվել եւ հաստատվել է Ստրասբուրգում, 1994թ.: Այն Հայաստանում ուժի մեջ է մտել սկսած 01.03.2004-ից:
| Մաս I | Կողմերը ընդունում են, որպես իրենց քաղաքականության նպատակ, որը պետք է ձեռք բերվի բոլոր համապատասխան ազգային և միջազգային միջոցներով, այն պայմանները ձեռք բերելը, որոնք կնպաստեն հետևյալ իրավունքների և սկզբունքների արդյունավետ իրականացմանը՝ |
| Մաս II | 3-րդ Մասի համաձայն` Կողմերը հանձն են առնում իրենց պարտավորված համարել հետևյալ հոդվածներում և կետերում նշված պարտավորություններով: |
ՆԱԽԱԲԱՆ
Ներքոստորագրյալ Կառավարությունները, հանդիսանալով Եվրոպայի խորհրդի անդամներ,
համարելով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն է հասնել առավել սերտ միասնության իր անդամների միջև ընդհանուր ժառանգություն հանդիսացող գաղափարների և սկզբունքների պահպանման ու իրագործման, ինչպես նաև իրենց տնտեսական ու սոցիալական զարգացմանը նպաստելու նպատակով, մասնավորապես, մարդու իրավունքների արմատական պաշտպանության և ազատության ամրապնդման միջոցով,
համարելով, որ 1950թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայում և նրա Արձանագրություններում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները համաձայնեցին ապահովել իրենց բնակչության համար այնտեղ նշված քաղաքացիական և քաղաքական իրավունքները և ազատությունները,
համարելով, որ 1961 թվականի հոկտեմբերի 18-ին Թուրինում ստորագրման համար բացված Եվրոպական սոցիալական խարտիայում և դրան կից Արձանագրություններում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները համաձայնեցին ապահովել իրենց բնակչության համար այնտեղ նշված սոցիալական իրավունքները` նրանց կենսամակարդակը և սոցիալական բարեկեցությունը բարելավելու նպատակով,
հիշեցնելով, որ 1990 թ. նոյեմբերի 5-ին Հռոմում կայացած՝ մարդու իրավունքների վերաբերյալ Նախարարների խորհրդաժողովը ընդգծել է մարդու բոլոր իրավունքների անբաժանելի բնույթի պահպանման անհրաժեշտությունը՝ լինեն դրանք քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ մշակութային, մի կողմից, և Եվրոպական սոցիալական խարտիային նոր խթան հաղորդելու համար` մյուս կողմից,
որոշելով, որ համաձայն 1991թ. հոկտեմբերի 21-ին և 22-ին Թուրինում կայացած Նախարարների խորհրդաժողովի որոշումների՝ արդիականացնել և հարմարեցնել Խարտիայի հիմնական բովանդակությունը` նպատակ ունենալով, մասնավորապես, հաշվի առնել հիմնարար սոցիալական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել տեքստը ընդունելուց հետո,
գիտակցելով Եվրոպական սոցիալական խարտիայի փոխարեն մշակված Վերանայված խարտիայում Խարտիայի և 1988թ. Լրացուցիչ արձանագրության կողմից երաշխավորված իրավունքների ներառումը, ինչպես նաև նոր իրավունքներ լրացնելու կարևորությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Մ ա ս I
Կողմերը ընդունում են, որպես իրենց քաղաքականության նպատակ, որը պետք է ձեռք բերվի բոլոր համապատասխան ազգային և միջազգային միջոցներով, այն պայմանները ձեռք բերելը, որոնք կնպաստեն հետևյալ իրավունքների և սկզբունքների արդյունավետ իրականացմանը՝
- յուրաքանչյուր ոք վաստակելու հնարավորություն կունենա իր կողմից ազատորեն ընտրված ցանկացած աշխատանքով,
- բոլոր աշխատողները ունեն աշխատանքի արդար պայմանների իրավունք,
- բոլոր աշխատողները ունեն անվտանգ և առողջարար աշխատանքային պայմանների իրավունք,
- բոլոր աշխատողները ունեն արդար վարձատրության իրավունք, որը բավարար կլինի նրանց և նրանց ընտանիքների պատշաճ կենսամակարդակի համար,
- բոլոր աշխատողները և գործատուները ազգային կամ միջազգային կազմակերպություններում ազատ մասնակցելու իրավունք ունեն` իրենց տնտեսական և սոցիալական շահերը պաշտպանելու նպատակով,
- բոլոր աշխատողները և գործատուները ունեն համատեղ գործարքներ կնքելու իրավունք,
- երեխաները և երիտասարդները հատուկ պաշտպանվածության իրավունք ունեն իրենց սպառնացող ֆիզիկական և հոգեբանական վտանգներից,
- աշխատող կանայք մայրության դեպքում հատուկ պաշտպանվածության իրավունք ունեն,
- յուրաքանչյուր ոք մասնագիտական ուղղվածության համար համապատասխան հնարավորությունների իրավունք ունի` իր անձնական շահերը և ընդունակությունները բավարարող որևէ աշխատանք ընտրելու համար,
- յուրաքանչյուր ոք մասնագիտական ուսուցման համար համապատասխան հնարավորությունների իրավունք ունի,
- յուրաքանչյուր ոք իրավունք ունի օգտվելու այն բոլոր միջոցներից, որոնք նրան հնարավորություն կտան հասնելու առողջական վիճակի լավագույն հնարավոր աստիճանի,
- բոլոր աշխատողները և նրանց խնամառուները սոցիալական պաշտպանվածության իրավունք ունեն,
- համապատասխան միջոցներ չունեցող յուրաքանչյուր ոք սոցիալական և բժշկական օգնություն ստանալու իրավունք ունի,
- յուրաքանչյուր ոք սոցիալական բարեկեցության ծառայություններից օգտվելու իրավունք ունի,
- անաշխատունակ անձինք ունեն անկախ ապրելու, սոցիալական ինտեգրման և հասարակության կյանքին մասնակցելու իրավունք,
- ընտանիքը, որպես հասարակության հիմնական միավոր, իր ամբողջական զարգացումը ապահովելու նպատակով ունի համապատասխան սոցիալական, իրավական և տնտեսական պաշտպանվածության իրավունք,
- երեխաները և երիտասարդները համապատասխան սոցիալական, իրավական և տնտեսական պաշտպանվածության իրավունք ունեն,
- յուրաքանչյուր Կողմի քաղաքացիները իրավունք ունեն ցանկացած այլ Կողմի տարածքում ներգրավվելու եկամտաբեր որևէ աշխատանքում վերջինիս քաղաքացիների հետ հավասար հիմքերով` հիմնավոր տնտեսական կամ սոցիալական պատճառներից թելադրվող սահմանափակումներին համապատասխան,
- կողմերից մեկի քաղաքացիներ հանդիսացող միգրանտ աշխատողները և նրանց ընտանիքները ցանկացած այլ Կողմի տարածքում պաշտպանվածության և աջակցության իրավունք ունեն,
- բոլոր աշխատողները զբաղվածության և աշխատանքի հարցերում ունեն հավասար հնարավորությունների և հավասար վերաբերմունքի իրավունք՝ առանց սեռական խտրականության,
- աշխատողները իրավունք ունեն իրենց ձեռնարկության շրջանակներում տեղեկացված և խորհրդակցված լինելու,
- աշխատողները իրենց ձեռնարկությունում իրավունք ունեն մասնակցելու աշխատանքային պայմանների և աշխատանքային միջավայրի սահմանման և բարելավման ընթացքին,
- յուրաքանչյուր տարեց անձ ունի սոցիալական պաշտպանվածության իրավունք,
- բոլոր աշխատողները աշխատանքի դադարեցման դեպքում ունեն պաշտպանվածության իրավունք,
- բոլոր աշխատողները իրենց գործատուի անվճարունակության դեպքում ունեն իրենց պահանջների/հայցերի պաշտպանվածության իրավունք,
- բոլոր աշխատողները աշխատանքի ժամանակ ունեն արժանապատիվ վերաբերմունքի իրավունք,
- ընտանեկան պարտականություններ ունեցող, ամուսնացող կամ ամուսնանալու ցանկություն ունեցող բոլոր աշխատող անձինք ունեն այդ ամենի իրավունքը առանց խտրականության սուբյեկտ դառնալու և, որքան հնարավոր է, առանց աշխատանքի և ընտանեկան պարտականությունների հակասության,
- ձեռնարկություններում աշխատողների ներկայացուցիչները պաշտպանվածության իրավունք ունեն իրենց դեմ ուղղված վնասաբեր գործողություններից, և նրանց պետք է տրամադրվեն համապատասխան հնարավորություններ իրենց գործառույթների կատարման համար,
- բոլոր աշխատողները իրավունք ունեն ստանալու տեղեկություններ և խորհուրդ աշխատանքից կոլեկտիվ աշխատատեղերի կրճատման ընթացակարգերի ժամանակ,
- յուրաքանչյուր ոք աղքատությունից և սոցիալական անարդարությունից պաշտպանվածության իրավունք ունի,
- յուրաքանչյուր ոք ունի բնակարանի իրավունք:
Մ ա ս 2
3-րդ Մասի համաձայն` Կողմերը հանձն են առնում իրենց պարտավորված համարել հետևյալ հոդվածներում և կետերում նշված պարտավորություններով:
Հոդված 1. Աշխատանքի իրավունքը
Աշխատանքի իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ՝
- ընդունել, որպես իրենց հիմնական նպատակներից և պարտականություններից մեկը, աշխատանքի հնարավորին չափ բարձր և կայուն աստիճանի նվաճումը և պահպանումը` նպատակ ունենալով լիակատար զբաղվածություն ձեռք բերելը,
- պաշտպանել արդյունավետ կերպով իր ապրուստը վաստակելու աշխատողի իրավունքը նրա կողմից ազատորեն ընտրված ցանկացած աշխատանքով,
- ստեղծել կամ պահպանել աշխատանքի ազատ տեղավորման ծառայություններ բոլոր աշխատողների համար,
- օժանդակել կամ ապահովել համապատասխան մասնագիտական ուղղվածություն, ուսուցում և վերականգնում:
Հոդված 2. Աշխատանքի արդար պայմանների իրավունքը
Աշխատանքի արդար պայմանների իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝
- օրական և շաբաթական աշխատանքային ժամերի բանական տևողությունը ապահովելու համար աշխատանքային շաբաթը պետք է աստիճանաբար կրճատվի այն չափով, որը թույլատրվում է արտադրական աճով և այլ համապատասխան գործոններով,
- ապահովել վճարովի ոչ աշխատանքային օրեր,
- ապահովել տարեկան նվազագույնը չորսշաբաթյա վճարովի արձակուրդ,
- վերացնել վտանգները հատկապես անառողջ և վտանգավոր աշխատանքներում, իսկ որտեղ դեռևս հնարավոր չէ, վերացնել կամ զգալիորեն նվազեցնել այս վտանգները, ապահովել աշխատանքային ժամերի կրճատում կամ սահմանել լրացուցիչ վճարովի արձակուրդներ այդ աշխատանքներում ներգրավված աշխատողների համար,
- տրամադրել շաբաթական հանգիստ, որը հնարավորին չափով պետք է համընկնի համապատասխան երկրում կամ տարածաշրջանում ավանդույթով կամ սովորույթով որպես հանգստի օր ճանաչված օրվա հետ,
- ապահովել, որ աշխատողները հնարավորին չափ արագ և, ցանկացած դեպքում, իրենց աշխատանքի անցնելուց հետո երկու ամսից ոչ ուշ գրավոր տեղեկացված լինեն պայմանագրի կարևոր ասպեկտների կամ աշխատանքային հարաբերության վերաբերյալ,
- ապահովել, որ գիշերային ժամերին աշխատողները օգտվեն իրենց գործի հատուկ բնույթի համար տրվող միջոցներից:
Հոդված 3. Անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմանների իրավունքը
Անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմանների իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը, խորհրդակցելով գործատուների և աշխատողների կազմակերպությունների հետ, պարտավորվում են՝
- ձևակերպել, իրականացնել և պարբերաբար վերանայել աշխատանքային անվտանգությանը, աշխատանքային առողջությանը և աշխատանքային միջավայրին վերաբերող առանձնահատուկ ազգային քաղաքականությունը: Այդ քաղաքականության առաջնային նպատակը պետք է լինի աշխատանքային անվտանգության ու առողջության բարելավումը և աշխատանքի ընթացքում ծագող, դրա հետ կապված կամ տեղի ունեցող վթարների և առողջությունը վնասելու հնարավորության կանխումը` մասնավորապես նվազեցնելով աշխատանքային միջավայրին հատուկ վտանգների պատճառները,
- թողարկել անվտանգության և առողջության պահպանման կանոնակարգեր,
- ապահովել այդ կանոնակարգերի կիրարկումը վերահսկողության միջոցներով,
- խթանել աշխատանքային առողջության պահպանման ծառայությունների աստիճանական զարգացումը բոլոր աշխատողների համար` հիմնականում կանխիչ և խորհրդատվական գործառույթներով:
Հոդված 4.Արդարացի վարձատրման իրավունքը
Արդարացի վարձատրման իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովեու նպատակով Կողմերը պարտավորվում են՝
- ճանաչել աշխատողների վարձատրման իրավունքը, որը նրանց և նրանց ընտանիքներին կապահովի պատշաճ կենսամակարդակ,
- ճանաչել աշխատողների վարձատրման դրույքաչափի ավելացման իրավունքը արտաժամյա աշխատանքի համար, բացառությամբ առանձնահատուկ դեպքերի,
- ճանաչել կին և տղամարդ աշխատողների նույնարժեք աշխատանքի համար հավասար վճարման իրավունքը,
- ճանաչել բոլոր աշխատողների՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ նախապես ծանուցում ստանալու իրավունքը,
- թույլատրել աշխատավարձից պահումները միայն ազգային օրենքներով կամ կանոնակարգերով սահմանված պայմաններով և դրանցում նկարագրված չափով կամ կոլեկտիվ համաձայնագրերի կամ արբիտրաժային վճիռների համաձայն:
Այս իրավունքների կիրառումը պետք է ձեռք բերվի ազատորեն կնքված կոլեկտիվ համաձայնագրերով կամ աշխատավարձ սահմանող օրենքով սահմանված մեխանիզմով կամ ազգային պայմաններին համապատասխան այլ միջոցներով:
Հոդված 5.Կազմակերպելու իրավունքը
Իրենց տնտեսական և սոցիալական շահերի պաշտպանության համար տեղական, ազգային կամ միջազգային կազմակերպություններ ստեղծելու և այդ կազմակերպություններին միանալու` աշխատողների և գործատուների ազատությունը երաշխավորելու կամ ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են, որ ազգային օրենսդրությունը չի խոչընդոտելու և չի կիրառվելու այնպես, որ խոչընդոտի այս ազատությանը: Սույն հոդվածում նախատեսված երաշխիքների` ոստիկանության նկատմամբ կիրառման չափը պետք է սահմանվի ազգային օրենքներով և կանոնակարգերով: Զինված ուժերի անդամների նկատմամբ այս երաշխիքների կիրառումը կարգավորող սկզբունքը և չափը, որով դրանք կկիրառվեն այս կատեգորիայի անձանց նկատմամբ, պետք է հավասարապես սահմանված լինեն ազգային օրենքներում կամ կանոնակարգերում:
Հոդված 6.Կոլեկտիվ գործարքների կնքման իրավունքը
Կոլեկտիվ գործարքների կնքման իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝
- նպաստել աշխատողների և գործատուների միջև համատեղ խորհրդակցությունների անցկացմանը,
- անհրաժեշտության դեպքում խթանել մեխանիզմներ գործատուների կամ գործատուների կազմակերպությունների և աշխատողների կազմակերպությունների միջև կամավոր բանակցությունների համար՝ կոլեկտիվ համաձայնագրերի միջոցով աշխատանքի ժամկետները և պայմանները կարգավորելու նպատակով,
- խթանել աշխատանքային վեճերի կարգավորման համար հաշտարար և կամավոր արբիտրաժի համապատասխան մեխանիզմի ստեղծումն ու օգտագործումը,
և ճանաչում են՝ - շահերի բախման դեպքում աշխատողների և գործատուների համատեղ գործողությունների անցկացման իրավունքը՝ ներառյալ գործադուլների իրավունքը` այն պարտավորություններին ենթարկվելու պայմանով, որոնք կարող են ծագել նախօրոք կնքված կոլեկտիվ համաձայնագրերից:
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ